Ավելի քան 50 սպիտակ արջ «շրջափակել» է հեռավոր սիբիրյան գյուղը (տեսանյութ)
ՌԴ Չուկոտկայի ինքնավար շրջանի համար արտասովոր տաք եղանակը հանգեցրել է նրան, որ 56 սպիտակ արջ «շրջափակել» է հեռավոր հյուսիսում գտնվող Ռիրկայպիյ գյուղն ու չի կարողանում լքել տեղանքը: Պատճառն այն է, որ տաք եղանակը սառցաշերտին թույլ չի տալիս բավականաչափ կարծրանալ, և արջերը չեն կարողանում տեղանքը լքել սառցաշերտի վրայով:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, այս մասին տեղեկացրել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը: Ըստ մասնագետների՝ գրեթե բոլոր արջերը նիհարած, հյուծված տեսք ունեն, դրանց մեջ կան ինչպես հասուն, այնպես էլ երիտասարդ գիշատիչներ, տարբեր տարիքի ձագերի հետ էգեր:
Այժմ գյուղի դպրոցի և մանկապարտեզի մոտ շուրջօրյա հսկողություն է իրականացվում, որպեսզի հնարավոր լինի կանխել արջերի և մարդկանց հանդիպումը: Բոլոր հանրային միջոցառումները չեղարկվել են:
«Եթե սառույցը բավականաչափ ամուր լիներ, արջերը կամ գոնե դրանց մի մասն արդեն բաց ծով դուրս կգային ու կկարողանային որս անել: Իսկ մինչ այդ նրանք սնունդ են որոնելու ափի երկայնքով: Արջերը բնակավայրեր մտնել ևս սիրում են»,- ասել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի՝ Ռուսաստանում կենսաբազմազանության պահպանության ծրագրերի մասով համակարգող Միխայիլ Ստիշովը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...