Օդեսայի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, կան տուժածներ (լուսանկարներ, տեսանյութ)
Ուկրաինայի Օդեսա քաղաքում հրդեհ է բռնկվել ճարտարապետական հուշարձան համարվող 6-հարկանի շենքում: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
Վերին հարկերի պատուհաններից բոց է դուրս գալիս: Ականատեսների խոսքերով` մարդիկ հրդեհից փրկվելու համար դուրս են նետվել պատուհաններից:
Ներկայում շենքում տեղակայված են մի շարք ընկերություններ ու հաստատություններ, այդ թվում՝ ծովային կենսաբանության ինստիտուտը, Ուկրաինայի հնագիտության ինստիտուտի Օդեսայի մասնաճյուղը, տնտեսագիտության քոլեջը և այլն:
«Ամեն ինչ շատ հանկարծակի տեղի ունեցավ, սև ծուխ բարձրացավ, հազիվ հասցրինք դուրս գալ շենքից»,-պատմել է ծովային կենսաբանության ինստիտուտի աշխատակիցներից մեկը՝ չբացառելով, որ իր գործընկերներից ոմանք հնարավոր է մնացած լինեն շենքում:
Հրդեհը սկսվել է այսօր առավոտյան՝ շենքի երրորդ հարկում՝ տնտեսագիտության քոլեջի տարածքում:
Դեպքի վայր են ժամանել բազմաքանակ հրշեջ և շտապ օգնության աշխատակիցներ: Նշվում է, որ հրդեհի հետևանքով տուժել է ավելի քան 10 մարդ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...