Հաագայի բնակիչներն ուղիղ փողոցի մեջտեղում անվադողեր են այրել` ի նշան ծովի ափին ամանորյա ավանդական խարույկ վառելու արգելքի դեմ բողոքի (լուսանկարներ, տեսանյութ)
Նիդեռլանդների Հաագա քաղաքի շրջաններից մեկի բնակիչներն ուղիղ փողոցի մեջտեղում անվադողեր են այրել` ի նշան ծովի ափին ամանորյա ավանդական խարույկ վառելու արգելքի դեմ բողոքի, հայտնում է ukrinform.ru կայքը:
Մարդիկ կրակն են նետում ավտոմեքենաների անվադողեր, նստարաններ, աթոռներ և այլ իրեր: Դույնդորփ շրջանում բողոքի ցույցը սկսվել էր դեռևս հանգստյան օրերին: Այժմ երեկոները ցույցին հավաքվում է 40-50 մարդ: Նախօրեին երեկոյան ոստիկանությունը բերման է ենթարկել 12 մարդու, որոնցից 6-ը՝ անչափահաս:
Նշվում է, որ անցած տարի Ամանորը նշելիս Սհևենինգեն շրջանի լողափում խոշոր հրդեհ էր բռնկվել: Ավանդույթի համաձայն` տախտակներից պատրաստված երկու աշտարակներ են հրկիզվել, սակայն կրակը դուրս է եկել վերահսկողությունից ու տարածվել մոտակա տների ու տասնյակ մեքենաների վրա:
Պարզվել է, որ աշտարակները կառուցվել են 48 մետր բարձրությամբ, սակայն նորմերի համաձայն բարձրությունը չպետք է գերազանցեր 35 մետրը: Այդ հրդեհի վերաբերյալ սուր քննադատությունից հետո Հաագայի քաղաքապետ Պաուլինա Կրիկկեն ստիպված է եղել թողնել պաշտոնը:
Ինչպես ավելի ուշ բացահայտել է Նիդեռլանդների անվտանգության խորհուրդը, քաղաքապետարանը տեղյակ է եղել, որ աշտարակները պատրաստվել են նորմերի խախտմամբ, սակայն չի միջամտել:
Նոր տարվա գիշերը տախտակներով երկու աշտարակներ այրելու ավանդույթի հիմքը դրվել է 1990-ական թվականներին. այդպես Դույնդորփի և հարևան Սևենինգենի բնակիչները մրցում են Նիդեռլանդներում ամենաբարձր խարույկի համար:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...