Ռակիտիչ․ «Երազում եմ այդ ակումբի մարզաշապիկը կրկին կրելու մասին»
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է իր ապագայի շուրջ ծավալված քննարկումների մասին:
31-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում հազվադեպ է հայտնվում կատալոնական թիմի մեկնարկային կազմում, ինչն իսպանական ԶԼՄ-ներին տեղիք է տվել ենթադրելու, որ խորվաթ խաղացողը շուտով կարող է փոխել ակումբային գրանցումը:
«Երբեք չես կարող իմանալ՝ ինչ տեղի կունենա ապագայում: Նախատեսում եմ շարունակել ելույթներս «Բարսելոնայում», սակայն ես, առաջին հերթին, ցանկանում եմ խաղալ: Կարծում եմ՝ կարող եմ դեռ շատ բան տալ թիմին:
«Ատլետիկո՞ն»․ տեսնենք՝ ինչպես ամեն ինչ կզարգանա: Դա հիանալի թիմ է, որը բոլոր մրցաշարերում պայքարում է հաղթանակի համար: Ես նույնպես ուզում եմ ներդնել ամբողջ ուժերս բոլոր մրցանակները նվաճելու համար:
Ինչ վերաբերում է «Սևիլիա» վերադառնալու տարբերակին, ապա «Ռամոն Սանչես Պիսխուան» ստադիոնում խաղալն ամենահիանալի զգացողությունն է ֆուտբոլիստի համար: Երբ գա դրա մասին խոսելու ժամանակը, ես կարտահայտվեմ: Բոլորն էլ գիտեն, որ ես ուրախ կլինեմ վերադառնալու այդ ակումբ: «Սևիլիան» տարեցտարի միայն ավելի ուժեղ է դառնում, ինչն ինձ հպարտության առիթ է պարգևում: Երազում եմ այդ ակումբի մարզաշապիկը կրկին կրելու մասին»,- Ռակիտիչի խոսքերը մեջբերում է Cadena Ser-ը:
Խորվաթ կիսապաշտպանը կատալոնական թիմի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 13 հանդիպման և դարձել 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում