ՌԴ ՔԿ-ն ներկայացրել է Խաչատուրյան քույրերի հոգեբանական փորձաքննության արդյունքները
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն ներկայացրել է 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանության համար մեղադրվող երեք քույրերի հոգեբանական փորձաքննության արդյունքները: Ըստ այդմ՝ նրանցից երկուսը ծնողին սպանելու ժամանակ կարող էին գիտակցել իրականացվող գործողությունների փաստացի բնույթն ու կարող էին կառավարել դրանք, մինչդեռ երրորդի համար կնշանակվի հարկադիր բուժում:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Պետրենկոն նաև հավելել է, որ քննությունը հավաքել է բավարար քանակով ապացույցների բազա և որ հետաքննությունն ավարտված է:
Քույրերից երկուսի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացության հաստատման նպատակով: Ինչ վերաբերում է կրտսեր քրոջ գործին, ապա այն ևս դատախազությունում է՝ բուժում անցնելու անհրաժեշտության որոշմամբ:
Հիշեցնենք, որ Մարիա, Կրիստինա և Անգելինա Խաչատուրյաններն ամբողջովին ընդունել են իրենց մեղքը և զղջացել արածի համար: Նրանք դատարանում պատմել են, որ հայրը տարիներ շարունակ բռնություն է կիրառել իրենց նկատմամբ, ստորացրել է, ինչպես նաև սեռական ոտնձգություն իրականացրել: Քննիչները հաստատել են, որ քույրերը չեն ստում:
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել 2018թ. ամռանը՝ Միխայիլ Խաչատուրյանի մոսկովյան բնակարանում:
Ընթացիկ տարվա սեպտեմբերին Մոսկվայի Բասմանի դատարանն աղջիկներին ազատ է արձակել քննչական մեկուսարանից: Սակայն նրանց արգելվել է իրար հանդիպել, բջջային կապից, համացանցից օգտվել, մի շարք այլ սահմանափակումներ են կիրառվել:
Հայտնի է, որ Խաչատուրյան քույրերը մեղադրվում են նախնական պայմանավորվածությամբ սպանություն գործելու համար. նրանց սպառնում է 8-20 տարի ազատազրկում: Մինչդեռ պաշտպանությունը պնդում է, որ կատարվածը անհրաժեշտ ինքնապաշտպանության հետևանք էր և լիահույս է, որ գործը կփակվի:


















































Գլխավոր դատախազությունը հրաժարվել է հաստատել Խաչատրյան քույրերի գործով մեղադրական եզրակացությունը
ՌԴ Քննչական կոմիտեն ավարտել է հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործի քննությունը
Խաչատուրյան քույրերի պաշտպանները ցանկանում են, որ գործը քննի երդվյալ ատենակալների դատարանը
Միխայիլ Խաչատուրյանը դուստրերից մեկին բռնությամբ սեռական մերձեցման է պարտադրել. նոր մանրամասներ
Սեռական հակում է ունեցել անչափահասների նկատմամբ. Խաչատուրյան քույրերի հոր բժշկական փորձաքննության արդյունքը
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...