Սանկտ Պետերբուրգում ուզբեկստանցի վարորդը վառվող ավտոբուսից 50 ուղևորի է փրկել (տեսանյութ)
Սանկտ Պետերբուրգի Պրիմորսկիյ շրջանում՝ մայրուղու վրա, ավտոբուս է հրդեհվել: Հրդեհի պահին ավտոբուսում գտնվել է 50 մարդ: Այս մասին տեղեկացնում է kun.uz կայքը:
Ավտոբուսը Սանկտ Պետերբուգից ուղևորվում էր Զելենոգորսկ: Վարորդը նկատել է, որ շարժիչից ծուխ է դուրս գալիս, կանգնեցրել է տրանսպորտային միջոցն ու արագ դուրս հանել բոլոր ուղևորներին:
Ուղևորները փրկվել են վարորդի գրագետ գործողությունների արդյունքում: Ուզբեկստանից 43-ամյա վարորդը, որն այս ոլորտում աշխատում է արդեն 3 տարի, դարձել է օրվա հերոսը:
«Վարորդը փորձել է ինքնուրույն մարել հրդեհը 3 կրակմարիչների օգնությամբ, սակայն, ինչպես փորձն է ցույց տալիս, այդ մեթոդով գործնականում անհնար է մարել ավտոբուսի հրդեհը»,-ասել են «Երրորդ պարկ» ՍՊԸ-ի մամուլի ծառայությունում:
Դեպքի հետևանքով տուժածներ չկան: Ուղևորները շարունակել են իրենց ճանապարհը հաջորդ ավտոբուսով:
Հրդեհը մարել վարորդին օգնել են դեպքի վայր ժամանած հրշեջները:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...