Մխիթարյանն իտալերեն պատասխանել է լրագրողների հարցերին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանելով լրագրողների հարցերին` իտալերեն անդրադարձել է «Վերոնա»-ի հետ խաղում տարած հաղթանակին:
«Կարոտել էի խաղալը, հիմա ինձ լավ եմ զգում: Երկու ամիսը երկար ժամանակ է: Իմ կարծիքով, կարևոր էր հաղթել այս խաղում: Թեպետ լավ չխաղացինք, սակայն վաստակեցինք կարևոր 3 միավոր»,-լրագրողների հետ զրույցում ասել է հայ կիսապաշտպանը:
Մխիթարյանի խոսքով` թիմում մի շարք ֆուտբոլիստներ նորեկներ են, և այս մրցաշրջանը դեռևս նոր է մեկնարկել: Թիմը պետք է ամեն ինչ անի հաղթանակի հասնելու համար:
Իտալիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-ն արտագնա խաղում հյուրընկալվեց «Վերոնա»-ին և առավելության հասավ 3։1 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին, իսկ ավելացված րոպեին խփեց նաև «գայլերի» երրորդ գնդակը:
Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է 28 միավորով:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում