Նիգերիայում ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա զինված հարձակում է տեղի ունեցել. կա զոհ և վիրավորներ
Նվազագույնը 6 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել` Նիգերիայում ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա զինված հարձակման հետևանքով: Չարագործների թիրախ է դարձել Նիգերիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Իֆեանի Ուբա» ֆուտբոլային թիմը: Այս մասին հայտնում է Zvezda հեռուստաընկերությունը` վկայակոչելով տեղի աղբյուրներին:
Նշվում է, որ թիմն ուղևորվում էր «Ջիգավ Գոլդեն Սթարս» թիմի հետ արտագնա հանդիպմանը` ներքին առաջնության շրջանակներում: Չարագործները կրակել են ավտոբուսի վրա, փամփուշտներից մեկը կոտրել է ավտոբուսի դիմապակին: Ավտոբուսի վարորդը տեղում մահացել է, մարզչական շտաբի անդամները և ֆուտբոլիստներից մի քանիսը ծանր վիրավորնել են: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
Առաջին անգամը չէ, որ նիգերիական ակումբները ենթարկվում են զինված հարձակման: Նախորդ հարձակումը տեղի է ունեցել նույն վայրում, երբ «Կանո Պիլարս» ակումբի ֆուտբոլիստներից 5-ն ստացել էին հրազենային վնասվածքներ:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում