Յուրգեն Կլոպ․ 11 միավորի առավելության մասին չենք մտածում
«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է 2։1 հաշվով հաղթանակը «Բրայթոնի» նկատմամբ Անգլիայի առաջնության 14-րդ տուրի խաղում։
«Իհարկե, վերջնամասը նյարդային էր, ունեինք մի քանի անհավանական պահեր, նրանց դարպասապահը լավ սեյվեր կատարեց։ Բարդ խաղ ստացվեց, քանի որ «Բրայթոնը» լավ թիմ է։ Մրցակիցը շատ էր տիրում գնդակին, եւ մենք ստիպված էինք շատ աշխատել։ Գոհ եմ, որ տղաները դա արեցին լարված շաբաթվա վերջում։
Անհավանական է, թե ինչքան են ցանկանում հաղթել մեր տղաները։ Այսօր Ալիսոնի հեռացումից հետո այս հաղթանակն առանձնահատուկ է նրանց համար։
11 միավորի առավելության մասին չենք մտածում։ Եթե վաղը «Լեսթերը» հաղթի, տարբերությունը կդառնա արդեն 8 միավոր։ Անիմաստ է այդ մասին խոսել։ Մենք պարզապես հաղթեցինք այս խաղում»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։
«Լիվերպուլը» 14 խաղում վաստակել է 40 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում