Նոր մանրամասներ Ֆինլանդիայի բանտում հայտնված հայ երկրպագուի մասին
Եվրո-2020-ի՝ հոկտեմբերի 15-ին կայացած Ֆինլանդիա-Հայաստան խաղի ժամանակ տեղի ոստիկանության կողմից բերման ենթարկված հայ երկրպագու Երվանդ Իսմայիլյանը մինչ օրս գտնվում է ֆիննական բանտում։
Դատական նիստը նշանակված էր նոյեմբերի 28-ին, սակայն, ինչպես ArmSport-ի թղթակիցը տեղեկացավ երկրպագուների Առաջին հայկական ճակատ (FAF) շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանից, դատը մի քանի օրով հետաձգվել է․
«Դատը հետաձգվել է, բայց փաստաբանը վստահեցրել է, որ նոյեմբերի 28-ից սկսած 2 շաբաթվա ընթացքում Երվանդը պետք է Հայաստանում լինի»,- ասաց Սերգեյ Ջանջոյանը։
Հիշեցնենք՝ միջադեպը տեղի էր ունեցել ֆինների առաջին գոլից հետո։Երկու թիմերի՝ կողք-կողքի տեղակայված երկրպագուների շրջանում, ի դեպ ֆին երկրպագուների թվում մեծ թիվ են կազմել թուրքերը, կրքերը թեժացել են, սկսվել է քաշքշոց ու ստեղծված իրավիճակը հանդարտեցնելու համար Երվանդը ճայթրուկ է վառել, բոլորը հանգստացել են։ Բայց Ֆինլանդիայի հավաքականի՝ ազգությամբ թուրք երկրպագուն ավելի ուշ բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ իբր մարմնական վնասվածքներ է ստացել։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում