«Յուվենտուսը» մտադիր է անվճար ձեռք բերել «Չելսիի» 2 հարձակվողի
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» բանակցություններ է վարում Լոնդոնի «Չելսիի» հարձակվողներ Վիլիանի և Պեդրո Ռոդրիգեսի ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է Calciomercato-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Յուվենտուսը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում անվճար ձեռք բերել 2 հարձակվողներին, որոնց պայմանագրի ժամկետը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև հունիս:
Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա Վիլիանը «Չելսիի» կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: 32-ամյա Պեդրո Ռոդրիգեսը 3 խաղում աչքի չի ընկել արդյունավետ գործողությամբ:
Ավելի վաղ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտարարել էր, որ պատրաստվում է երիտասարդացնել «Չելսիի» կազմը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում