Կույր տղամարդն իր ձեռքով տուն է կառուցել (տեսանյութ)
ՌԴ Ռյազանի մարզի բնակիչ, տեսողական խնդիրներ ունեցող Վլադիմիր Կրիսանովը 1-հարկանի տուն է կառուցել: Աշխատանքի ընթացքում նրա հիմնական օգնականներն են եղել ծեր մայրն ու ուղեկցող շունը: Այս մասին նա պատմել է ForumHouse յութուբյան ալիքին տված հարցազրույցի ընթացքում:
Տղամարդը տունը սկսել է կառուցել 2010 թվականից: Սկզբում ցանկացել է ամառային ծածկապատշգամբ կառուցել, սակայն այդ ընթացքում իր հիմնական տունն արդեն քանդվելիս է եղել: Գրեթե բոլոր նյութերը` տախտակները, պատուհանների շրջանակները և մնացածը Կրիսանովն աղբավայրից է հավաքել և օգտագործել է ամենասովորական գործիքները:
54-ամյա տղամարդու խոսքով` ամբողջ ընթացքում դժվարություններից մեկն այն է եղել, որ ի տարբերություն տեսնող մարդկանց, իր գործը շատ դանդաղ է առաջ գնացել: Երկընտրանքի առաջ է կանգնել. կա՛մ պետք է դանդաղ աշխատել, կա՛մ ոչինչ չանել:
«Իսկ շինարարներ վարձելու գումար չկար»,- ասել է Վլադիմիր Կրիսանովը:
Նա պատմել է, որ տունը կառուցելու ընթացքում ցանկացել է օգտվել պլաստիկ պատուհանների տեղադրմամբ զբաղվող ընկերության ծառայություններից, սակայն վերջինիս աշխատակիցները խաբելով վերցրել են 25 000 ռուսական ռուբլի և անհետացել: Այդ ժամանակ օգնության է հասել մեկ այլ ընկերություն, որը պատուհանները տեղադրել է անվճար:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...