Հայկ Մարությանը «ԿամԱզ»-ների մասին (Տեսանյութ)
Լրագրողն ինձ հարցրեց՝ արդյո՞ք Սամվել Ալեքսանյանը Երեւան քաղաքին մեքենաներ նվիրել է, ես պատասխանեցի՝ ոչ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29–ին, ֆեյսբուքյան լայվի միջոցով ասել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով քաղաքապետարանին նվիրաբերված մեքենաներին եւ դրանց շուրջ պտտվող լուրերին։
Նրա խոսքով՝ հաջորդ օրը, երբ ներկայացրել են նվիրատուների անուները, այնտեղ Սամվել Ալեքսանյանի անունը չի եղել։
«Այդ ընկերությունների մեջ կար «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ–ն, որի հիմադիրը Հրաչյա Շարոյանն է, իսկ տնօրենը՝ Հայկ Իսրայելյանը։ Եթե այսօր էլ, որպես քաղաքապետի՝ ինձ հարցնեն արդյո՞ք Սամվել Ալեքսանյանը մեքենաներ նվեր տվել է Երեւան քաղաքին, կպատասխանեմ ոչ, որովհետեւ ես պաշտոնատար անձ եմ եւ քաղաքապետը չի կարող ասեկոսեների հիման վրա, ինչ-որ հայտարարություններ անել։ Ես չեմ կարող «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ–ն նույնացնել Սամվել Ալեքսանյանի հետ»,– ասել է Մարությանը՝ հավելելով, որ եթե Սամվել Ալեքսանյանը վաղը մայրաքաղաքին նվիրի մեքենաներ կամ որեւէ գույք, Երեւանը մեծ հաճույքով կնդունի այդ նվերը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...