«Լիվերպուլը» ցուցադրել է՝ ինչ տեսք է ունենալու «Էնֆիլդը» վերակառուցումից հետո (լուսանկարներ)
«Լիվերպուլն» իր պաշտոնական կայքում մանրամասներ է հրապարակել տնային «Էնֆիլդ» ստադիոնում առաջիկայում կատարվելիք վերակառուցման աշխատանքների վերաբերյալ:
Վերակառուցումը կիրականացվի Anfield Road տրիբունայում, որը դարպասներից մեկի հետևում է՝ հանրահռչակ «Քոպ» երկրպագուական տրիբունայի դիմաց: Ակումբը մտադիր է 7000-ով ավելացնել այդ տրիբունայի աթոռների քանակը, ինչի արդյունքում ստադիոնի ընդհանուր տարողունակությունը կհասնի 61 հազար հանդիսականի: Շինարարական աշխատանքները կսկսվեն 2020 թվականից ոչ շուտ:
«Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում կայացած 13 տուրից հետո վաստակել է 37 միավոր և զբաղեցնում է աղյուսակի 1-ին հորիզոնականը՝ մոտակա հետապնդող «Լեսթերին» գերազանցելով 8 միավորով: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաջորդ՝ 14-րդ տուրում նոյեմբերի 30-ին սեփական հարկի տակ մրցելու է «Բրայթոնի» հետ:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում