Զիդան․ Մենք արժանի էինք հաղթանակի
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի հետ հանդիպումը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրում։ Մադրիդում տեղի ունեցած խաղն ավարտվել էր ոչ ոքի՝ 2։2։
«Մեր խաղից ու յուրաքանչյուր ֆուտբոլիստի գործողություններից գոհ եմ։ Հանդես եկանք ճիշտ տրամադրվածությամբ եւ ցուցադրեցինք շատ լավ ֆուտբոլ։ Ներկայացում ստացվեց, քանի որ մրցակիցն էլ լավ խաղաց։ Մենք շարունակում ենք առաջադիմել, ինչը ամենակարեւորն է։
Մենք արժանի էինք հաղթանակի, թեեւ չեմ սիրում այդպես ասել, քանի որ պետք է պայքարել 90 րոպե»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի դուբլի շնորհիվ «Ռեալը» հաղթում էր 2։0 հաշվով, սակայն վերջնամասում երկու գոլ բաց թողեց։
ՊՍԺ-ն ու «Ռեալն» ապահովել են փլեյ-օֆֆի ուղեգրեր։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում