Հանուն 15 մլն եվրոյի
«Ժողովուրդը» գրում է.
«Իշխանությունները շարունակում են ձեւացնել, թե պայքարում են կոռուպցիայի դեմ, քայլեր անում այդ ուղղությամբ: Օրինակ՝ կառավարությունն իր երեկվա նիստում հավանության է արժանացրել «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը:
Ըստ այդմ, նախատեսվում է ստեղծել միասնական էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն կընձեռի քաղաքացիներին կոռուպցիոն բնույթի դեպքի մասին իր ունեցած տեղեկատվությունն իրավասու պետական մարմնին ազդարարել անանուն կերպով:
«Ազդարարների պաշտպանությանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրումը կնպաստի հանրության մեջ կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձեւավորմանը, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարում ազդարարների ներգրավման եղանակով: Միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծումը հնարավորություն կընձեռի ազդարարներին ներկայացնել անանուն հաղորդումներ՝ պահպանելով իրենց անձնական տվյալների գաղտնիությունը: Բացի այդ՝ քննարկվող ինստիտուտի ներդրմամբ կբարձրանա կոռուպցիոն դեպքեր բացահայտող մարմինների գործունեության արդյունավետությունը»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...