WADA-ի փոխնախագահ․ Դեռ մեկ տարի առաջ էր պետք զրկել Ռուսաստանին
Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) փոխնախագահ, նորվեգացի Լինդա Հելելանդը գնահատել է հնարավորությունը չորս տարով զրկել Ռուսաստանին միջազգային մրցումների մասնակցությունից Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի տվյալների հետ կապված մեքենայությունների պատճառով։
«Դեռ մեկ տարի առաջ էր պետք զրկել Ռուսաստանին, բայց WADA-ն սխալվել է՝ վերադարձնելով Ռուսաստանին միջազգային մրցումներ։ Հիմա WADA-ն պետք է դրսեւորի խստություն, քանի որ ամբողջ աշխարհը տեսավ Ռուսաստանի վարքագիծը։
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն արդեն ասել է, որ ցանկանում է ռուսաստանցի մարզիկներին տեսնել Տոկիոյի Օլիմպիական խաղերում։ Բայց եթե ՄՕԿ-ը կողմ չլինի մեր հանձնարարականներին, դեմ կլինի ազնիվ մարզիկներին»,- Հելելանդի խոսքը մեջբերում է VG-ն։
Հիշեցնեք, որ WADA-ի հակադոպինգային կանոնադրության համապատասխանության կոիմիտեն կազմակերպության գործադիր կոմիտեին հանձնարարել է Ռուսաստանին չորս տարով զրկել բոլոր միջազգային մրցումներից, այդ թվում է 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերից, ֆուտբոլի Եվրո-2020-ից, 2022թ․ աշխարհի առաջնությունից։
Լավագույն դեպքում, ռուս մարզիկներն ու թիմերը կարող են հանդես գալ չեզոք դրոշով, վատագույն դեպքում՝ առհասարակ չեն կարողանա մասնակցել մրցումների։
Այս հարցով վերջնական որոշում WADA-ն պետք է ընդունի դեկտեմբերի 9-ին նախատեսված գործկոմի նիստում։ Նախորդ դեպքերում, WADA-ն միշտ համաձայն է եղել համապատասխանության կոմիտեի հանձնարարականներին։
Նման խիստ հանձնարարականի պատճառը Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի խախտումներն են։ Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը կարգավիճակից զրկելու հարցը եւս կքննարկվի դեկտեմբերի 9-ի նիստում։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում