«Թույլ չենք տա, որ անտեսվի մեր իրավունքները». սեւազգեստ մայրերը կվերսկսեն ակցիաները
Սեւազգեստ մայրերը Կառավարությունից դեռ պատասխան չեն ստացել եւ նորից պատրաստվում են պայքարել: Այս մասին այսօր` նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
«Հինգշաբթի օրը մենք ժողովրդի հետ կհանդիպենք Կառավարության դիմաց, մեր պայքարը շարունակվելու է: Մենք կանգնած ենք բանակի կողքին, բայց մենք թույլ չենք տա, որ անտեսվի սեւազգեստ մայրերի իրավունքները»,- ասաց նա:
Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ իրենց ցույցերը քննադատվեցին սոցիալական ցանցերում եւ նույնիսկ հայհոյախառն մեկնաբանություններ էին անում, տիկին Մարգարիտան ասաց, որ ինքը չի վախենում քննադատություններից. «Ես էլ ոչինչ չունեմ տալու բանակին, տվել եմ ամենաթանկը եւ էսօր ոչնչից չեմ վախենում»:
«Զինվորի մայր» ՀԿ նախագահը նշեց, որ իրենք 6600 մահացած զինծառայողի անուն են ներկայացրել, սակայն չեն նշել որեւէ առաջնահերթություն փոխհատուցման հետ կապված:
Նշենք, որ սեւազգեստ մայրերը Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ մի քանի օր ցույցեր անցկացրեցին Կառավարության շենքի մոտ` պահանջելով փոխհատուցում տրամադրել մահացած զինծառայողների ընտանիքներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց խնդիրը լսեց, նաեւ նրանց ընդունեց Կառավարությունում, սակայն մինչ օրս խնդրին որեւէ լուծում չի տրվել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...