Հայկական արմատներով գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան պատմել է իր լավագույն ելույթի մասին (տեսանյութ)
Գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն, հայկական արմատներով մարզուհի Եվգենյա Մեդվեդևան (հոր կողմից՝ Բաբասյան) ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում պատմել է, թե որն է համարում իր լավագույն ելույթը:
«Լավագույն ելույթն աշխարհի թիմային առաջնությունում էր, որը կայացել է Ճապոնիայում: Այնտեղ ես երեք համաշխարհային ռեկորդ եմ սահմանել: Եվ բացարձակ չէի հուզվում ելույթ ունենալիս: Դաշտ եմ դուրս եկել և ցույց տվել բոլոր շարժումներն այնքան լավ, որ ինքս էլ փոքր-ինչ ցնցված էի»,- ասել է մարզուհին:
Մեդվեդևան նշել է նաև, թե որ հարցն է ամենից շատ նյարդայնացնում իրեն, որը տալիս են լրագրողները: «Մինչև ո՞ր տարիքն եք պատրաստվում գեղասահքով զբաղվել և արդյո՞ք ցանկություն ունեք ավարտելու կարիերան»,- ասել է Մեդվեդևան:
Նշենք, որ նոյեմբերի 19-ին լրանում է Մեդվեդևայի 20-ամյակը: Իր կարիերայի ընթացքում նա երկու անգամ Եվրոպայի չեմպիոն է դարձել, ինչպես նաև երկու անգամ ճանաչվել է Ռուսաստանի առաջնության ոսկե մեդալակիր:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում