Ավտոմեքենան ընկել է եռացող ջրով փոսը. կան զոհեր (տեսանյութ)
ՌԴ Պենզա քաղաքում ավտոմեքենան ընկել է տեղի խանութներից մեկի կայանատեղիում եռացող ջրով փոսը: Պատահարի հետևանքով 2 մարդ է զոհվել, հայտնում է НТВ-ն:
Ինչպես հայտնում են տեղի փրկարար ծառայությունից՝ արտակարգ պատահարը տեղի է ունեցել Աուստրինի փողոցում: Հսկայական փոսն է ընկել LADA Largus մինիվենը: Ականատեսների խոսքերով՝ վարորդն ու ուղևորը հասցրել են մեքենայից դուրս գալ, սակայն չեն կարողացել դուրս գալ փոսից: Ավտոմեքենան և մարդկանց մարմինները դուրս են բերվել վերամբարձ կռունկի միջոցով:
Հաղորդվում է, որ վթարված ավտոմեքենայից առաջ նույն ճանապարհով անցել է մեկ այլ մեքենա, որի վարորդը, բարեբախտաբար, ժամանակին նկատել է գետնից բարձրացող գոլորշին և հեռացել է:
«Դրանից հետո եկել են իրենք, մեքենան կայանել են այդ հատվածում, ինչից հետո ասֆալտը փլուզվել է»,- պատմել են ականատեսները:
Դեպքի վայր են ժամանել քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունը և իշխանության ներկայացուցիչներ:
Բացի դա, հաղորդվում է, որ պատահարի վայրով անցնում է ջեռուցման ցանցը, որտեղ հիդրավլիկ թեստեր են անցկացվել:
Դատախազությունն այս գործով քննություն է սկսել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...