Ռոնալդուն ակումբակիցներին հրավիրել է ընթրիքի, որպեսզի ներողություն խնդրի
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբակիցներին հրավիրել է ընթրիքի, որպեսզի ներողություն խնդրի իր վարքի համար, հաղորդում է իտալական La Repubblica-ն։
«Միլանի» դեմ Իտալիայի առաջնության 12-րդ տուրի հանդիպման 55-րդ րոպեին փոխարինվելուց հետո Ռոնալդուն չէր սեղմել «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի ձեռքը, գնացել էր հանդերձարան եւ լքել էր ստադիոնը՝ չսպասելով հանդիպման ավարտին։
«Յուվենտուսն» այդ խաղում հաղթել էր Ռոնալդուին փոխարինած արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի գոլի շնորհիվ՝ 1։0։
Ընթրիքը տեղի կունենա «Ատալանտայի» դեմ Իտալիայի առաջնության հաջորդ տուրի հանդիպման նախօրեին։
«Ատալանտա» - «Յուվենտուս» հանդիպումը նոյեմբերի 23-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում