Երկրի վրա կյանքը կարող էր ծագել ցամաքում. Հետազոտություն
Գիտնականները գտել են երկրի վրա կյանքի ծագման ամենահին հետքերը Արեւմտյան Ավստրալիայի տաք աղբյուրներում։ Գտածոն կօգնի պատասխանել էվոլյուցիոն կենսաբանության կարեւորագույն հարցերից մեկին՝ արդյոք կյանքը ծագել է օվկիանոսու՞մ, թե ցամաքի վրա գտնվող ջրամբարներում։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Nature Communications-ին։
Հայտնաբերված հանածոները 3,48 մլրդ տարեկան են։ Գտածոն ոչ միայն ապացուցում է, որ մանրէները բնակվել են տաք աղբյուրներում շատ ավելի վաղ, քան համարվում էր, այլեւ այն ցամաքի վրա մանրէածին կյանքի ամենահին վկայությունն է։
Համաձայն հետազոտության արդյունքների՝ Դրեսեր կազմավորումում առկա է կայծքարային տուֆ։ Այն կարելի է հայտնաբերել տաք աղբյուրների եւ գեյզերների մուտքի մոտ, որոնք լուծված կայծքարահող են պարունակում։ Դա նշանակում է, որ կյանքը կարող էր ծնվել ցամաքում՝ հին աղբյուրներում։
Բոլոր գտածոները ուսումնասիրելիս ստացվում է հնագույն խառնարանի պատկեր՝ լի տաք հանքային աղբյուրներով, որոնք ապահովել են անհրաժեշտ քիմիական ու ջերմաստիճանային պայմանները՝ նպաստելով միլիարդավոր տարիներ առաջ կյանքի պարզունակ ձեւերի ծնվելուն։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում