Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Քաղաքականություն

Այսօր տեղի են ունենում երեւույթներ, որոնք ես պայմանական կանվանեմ ֆուտուրիստական իրավաբանություն. Ռուբեն Մելիքյան

Այսօր մեր իրականությունում տեղի են ունենում երեւույթներ, որոնք ես պայմանական կանվանեմ ֆուտուրիստական իրավաբանություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Վերնատուն» ակումբում իր ելույթում նշեց Արցախի նախկին օմբուդսմեն, իրավաբան Ռուբեն Մելիքյանը:

«Մի քանի սկզբունքներով է այն գործում. առաջինը՝ անսկզբունքայնություն՝ սկզբունքայնության փոխարեն, առօրեականություն՝ համակարգվածության փոխարեն, էկլեկտիզմ՝ տրամաբանության փոխարեն, էֆեկտ՝ էֆեկտիվության փոխարեն: Այս սկզբքունքների լույսի ներքո կարող ենք բազմաթիվ իրադարձություններ գնահատել»,-ասաց Մելիքյանը եւ թվարկեց դրանք:

«Մայիսի 20-ին դատարանների արգելափակումը լիովին տեղավորվում էր ֆուտուրիստական իրավաբանության շրջանակներում, որովհետեւ պրակտիկայում չի եղել դեպք, երբ գործադիր իշխանության ղեկավարի հրահանգով դատարաններն արգելափակվեն: Շատ հետաքրքիր է, որ այդ ակցիային մասնակցող մարդիկ, որոնք պատգամավոր չեն եղել, թաղապետարանի աշխատողներ չեն եղել, ժողովրդի ներկայացուցիչներ են եղել, հիմնականում այն մարդիկ էին, որոնք այդ դատարանների որոշումներից դժգոհություն են ունեցել:

Այս քայլի դեմ մի քանի քրեական գործեր հարուցելու միջնորդություններ են եղել, որոնք մերժվել են այն պատճառաբանությամբ, որ այո, եթե անգամ ձեւական առումով այստեղ խախտվել է օրենք եւ այն համապատասխանում է քրեական օրենսգրքով նախատեսված որոշակի հանցակազմերի, միեւնույն է, այստեղ հանցագործություն չկա, որովհետեւ բովանդակային առումով չկա հանրային վտանգավորություն:

ԲԴԽ-ն չարձագանքեց այս նախաձեռնությանը, եւ մենք հիշում ենք, որ ԲԴԽ կազմից մեկ անդամ նույնիսկ պաշտպանեց այդ միջոցառումը: Այստեղ եւս կա ֆուտուրիզմ, որովհետեւ դա նույն անդամն էր, որ մի քանի օր առաջ հրաժարական տվեց, հետո մի քանի ժամից հետ վերցրեց»,-ասաց նա:

Ֆուտուրիստական իրավաբանության հաջորդ դրվագն, ըստ Մելիքյանի այն էր, որ հունիսի 20-ին ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն իրեն ՍԴ նախագահ ինքնահռչակեց:

«Դժվար է գտնել այդպիսի դեպք, երբ մարդը ստանձնի ՍԴ դատավորի պաշտոնը եւ ինքնահռչակվի ՍԴ նախագահ: Հետո ինչ-որ ֆուտուրիստական տեսություն առաջ քաշի ՍԴ անդամ-դատավորի հետ կապված, եւ անմիջապես ինչ-որ մի խումբ լծվի այդ տեսությունը հիմնավորելու գործին, պարզվի, որ ՍԴ-ում ճգնաժամ է, որը 2-3 ամիս առաջ որեւէ մեկին հայտնի չէր: Հայտնի պատգամավորներն էլ ասեն, որ եթե դա ՍԴ նախագահին դուր չի գալիս դա, թող դիմեն վարչական դատարան:

Այս ամենն անհետեւանք չի մնում. Օրինակ, 2015-ի Սահմանադրությամբ վերահսկիչ պալատը դարձել է վերաքննիչ պալատ եւ այստեղ էլ անցումային դրույթներ կան, եւ չի բացառվում, որ վաղը այս հարցն էլ բարձրացվի: Այս պահին էլ կա քներական գործ, որտեղ Հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչության նախկին պետը այդ հիմքով դիմել է դատարան եւ պնդում է, որ Պալատի նախագահը լեգիտիմ չէ, որովհետեւ Սահմանադրությունը փոխելուց հեռտո այսպիսի խնդիր է առաջացել: Ֆուտուրիզմը ունենում է հետեւանքներ»,-ասաց նախկին օմբուդսմենը:

Նա անդրադարձավ նաեւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի նկատմամբ հարուցված քրգործին եւ նրանց կալանավորմանը. «Երբ ՍԴ դատավորի նկատմամբ ոտնձգություն էր տեղի ունեցել, անգամ ոտնձգության ինտենսիվությունն ավելի մեծ էր, որովհետեւ ֆիզիկական միջամտություն էր եղել, հայհոյանքներ էին եղել, դրա հետ կապված որեւէ քրգործ չհարուցվեց: Իսկ այս դեպքում ոչ միայն քրգործ հարուցվեց, այլ նաեւ միանգամից վերաորակում տեղի ունեցավ մի այնպիսի հոդվածով, որ պետությունը կարող է կիրառել կալանք: Այդ հոդվածը այն է, որ երիտասարդների հնչեցրած հարցը արդարադատության իրականացմանը խոչընդոտ է: Փաստորեն այդ հարցը լսելուց հետո դատավորը այլեւս չի կարող պատշաճ ձեւով իրականացնել արդարադատություն: Եթե խոսքը լիներ դատավորի նկատմամբ վիրավորանքի մասին, կարելի էր դա քննարկել, բայց արդարադատության իրականացմանը խոչընդոտել համարելը ֆուտուրիզմի «վերին պիլոտաժ» է: Հետո զարմանում են, որ նրանց համարում ենք քաղբանտակյալ: Նրանցից մեկը բառ անգամ չի ասել:

Ինչպես կարելի է ֆուտուրիզմ չհամարել այն գործը, որ հարուցվեց Արման Բաբաջանյանի բողոքի հիման վրա, այնպիսի արարքի համար, որը մի շարք այլ անձնաց է վերաբերում: Որ պատգամավորից այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ, որը կարելի է տարածել նաեւ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կողմից պատգամավոր դառնալու գործընթացի մասով: հետո այս գործը սահուն անցում կատարեց Արսեն Բաբայանի մասով, նրան մեղադրանք առաջադրվեց ՍԴ-ում իշխանության յուրացման համար: Այն դեպքում, երբ եթե խոսք է գնում ՍԴ իշխանության մասին, մենք պատկերացնում ենք այն որպես ինստիտուտ, ոչ թե մեկ անդամ, այն պարագայում, երբ ՍԴ նախագահը որեւէ լրացուցիչ սահմանադրական լիազորություն չունի մյուս ադատավորներից: Դա նույն բանն է, որ մեկը մյուսին գրիպով վարակի եւ սպանության հանցակազմով գործ հարուցեն ու լուրջ դեմքով ասեն՝ պետք է քննենք, տեսնենք՝ հանցակազմ կա, թե չկա, հետո հերոսական երաշխավորագրով ազատ արձակեն»:

Մելիքյանը նշեց, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի գնալու վերաբերյալ նախագիծը եւս ֆուտուրիստական տարրեր է պարունակում. «Վենետիկի հանձնաժողովը հստակ հայտարարել է, որ այստեղ ոչ մի դեպքում չի կարող լինել կամավորության սկզբունքից շեղում: Բայց մենք տեսնում ենք, թե ինչպիսի ճնշումներ կան թե ՍԴ նախագահի, թե այլ դատավորների մասով: Սա կոռուպցիոն մեխանիզմ է, որ մեզնից հավաքած հարկերը պետք է գնան ոչինչ չանող մարդկանց:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախկինում երկար քննարկվել էր, որտեղ պրոֆեսիոնալիզմի համար լուրջ երաշխիքներ էին նախատեսվել: Իշխանությունները հիմա ամբողջությամբ քաղաքական են դարձնում այս մարմինը, նրանց տալիս են բազմաթիվ այլ լիազորություններ, հետո փորձում են ներկայացնել, թե կա առաջընթաց կոռուպցիայի կանխարգելման հարցում:

Իրերն իրենց անունով կոչելուց հետո պետք է ինչ-որ բաներ մշակել, որոնք անտիդոտներ լինեն այս ամենին: Մեր իրավաբանությունը բավական լուրջ դիմադրություն է ցույց տալիս այս ֆուտուրիստական իրավաբանությանը»,-ընդգծեց նա: