Քոչարյանին անվերջ բանտում պահել. ահա՛ Փաշինյանի նպատակը. Հայկ Ալումյան
24TV-ն հայտնում է․ «Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ դատավարությունն ի սկզբանե ընթանում է օրենքի կոպտագույն խախտումներով»,- խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի ընթացքի մասին՝ 24TV-ի եթերում ասել է նրա պաշտպան Հայկ Ալումյանը:
«Տվյալ իրավիճակում դատախազությունը, ենթադրում եմ թե ում առաջադրանքով է անում ամեն ինչ, որ այս գործը մոտակա 5, 6 կամ 7 տարիներին չավարտվի», - նշել է նա։
Ալումյանի խոսքով՝ ասվածի ակնհայտ վկայությունն է այն, որ դատակոչի ցուցակում ներառվել է 800-ից ավելի անձ, որոնցից ընդամենը 30 կամ 40 հոգի դատարանում ունեն այնպիսի ասելիք, որը կողմերի միջև վիճելի հարցի է վերաբերվում։
«Իսկ մնացած բոլոր կանչվածների ասելիքը այս դատավարության որևէ կողմ չի վիճարկում, հետևաբար այս պարագայում իրենց դատակոչելն ունի ընդամենը մեկ նպատակ՝ այս դատավարությունը դարձնել անվերջ, և այդ ողջ ընթացքում Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ», - հայտարարել է նա։ Քոչարյանի պաշտպանն անդրադարձել է նաև այս գործով հնարավոր զարգացումներին, ՄԻԵԴ-ից իրենց ակնկալիքներին, և այլ ուշագրավ հարցերի ևս:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...