Ֆոնսեկա. Մխիթարյանի վերադարձը կօգնի մեզ
Նիոնում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում էլիտար մարզիչների կոնֆերանսից հետո «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան պատասխանել է լրագրողների հարցերին: Մասնագետն անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ սպասվող վերադարձին:
Մարզիչը համոզմունք է հայտնել, որ Մխիթարյանը «Կարող է օգնել Էդին Ջեկոյին»:
Մխիթարյանն աճուկային մկանի վնասվածքի պատճառով բաց է թողել «Ռոմայի» վերջին 9 խաղեր: Այն ժամանակից, ինչ Մխիթարյանը շարքից դուրս է մնացել, բոսնիացի հարձակվողն ընդամենը 1 գոլ է խփել: Այժմ Ֆոնսեկան հավատում է, որ Մխիթարյանի վերադարձը կարող է օգնել Ջեկոյին՝ վերագտնելու նախկին արդյունավետությունը:
«Կարծում եմ՝ Մխիթարյանի վերադարձը կարող է օգնել Ջեկոյին: Միջազգային դադարը կօգնի մեզ Մխիթարյանի ապաքինման հարցում», – Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերել Corriere dello Sport-ը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում