Համացանցում է հրապարակվել Գազայի հատվածից Իսրայելի մայրուղու վրա հրթիռի ընկնելու պահը ցուցադրող տեսանյութը (տեսանյութ)
Նոյեմբերի 12-ին իսրայելցի զինվորականները տեղեկացրել են, որ իրենց կողմից «Ջիհադ» պաղեստինյան ծայրահեղական խմբավորման հրամանատարներին հասցված հարվածից և նրանցից մեկին սպանելուց հետո, Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ 50 հրթիռ է արձակվել: Այս մասին տեղեկացնում է tvrain.ru կայքը:
Դրանցից 20-ը չեզոքացվել են իսրայելական «Երկաթյա գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, սակայն որոշ հրթիռներ ընկել են մայրուղիների և բնակելի տների վրա:
Հրապարակված տեսանյութում երևում է իսրայելական Գան Յավնե բնակավայրի մոտակայքում գտնվող մայրուղու վրա հրթիռի ընկնելու պահը: Այդ պահին մայրուղով մեքենաներ են անցել, սակայն, բարեբախտաբար, տուժողներ չեն եղել:
Ավելի վաղ իսրայելցի զինվորականները տեղեկացրել էին, որ նոյեմբերի 12-ին, Իսրայելը Գազայի հատվածում սպանել է «Ջիհադ» պաղեստինյան ծայրահեղական խմբավորման առաջնորդներից մեկին: Նշվում է, որ Բահաա Աբու ալ Աթթան սպանվել է Գազայում իր տանն ուղղված հրթիռային հարվածի հետևանքով: Սպանվել է նաև նրա կինը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...