«Ես եմ որոշում՝ աշխատասենյակում ծխե՞մ, թե՞ ոչ». Սիփան Փաշինյանը՝ լրագրողին
Այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծ մասը դուրս եկան նիստերի դահլիճից և, ինչպես լրագրողներն էին նկատել, միմյանց հրելով մտել են խմբակցության սենյակ:
Դեպքի առնչությամբ պատգամավորները լրագրողներին միմյանց հակասող պատասխաններ տվեցին` չնշելով հստակ պատճառը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե «ռազբորկան» դեռ շարունակվո՞ւմ է, ինչին ի պատասխան՝ նա զարմացած ասաց. «Ինչի՞ մասին է խոսքը»:
Այնուհետև աշխատասենյակ մտնելիս հարցրեց, թե լրագրողները թույլ տալի՞ս են, որ պատգամավորները ծխեն: Դիտարկմանը, որ աշխատասենյակում չի թույլատրվում ծխել, նա պատասխանեց, թե ինքն է որոշում՝ ծխի՞, թե՞ ոչ:
«Ըստ կանոնակարգի, եթե որևէ վարչական տույժ կա, ես կենթարկվեմ»,- հայտարարեց նա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...