GCT. Լեւոն Արոնյանը՝ Superbet Rapid & Blitz-ի հաղթող
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը նվաճեց Բուխարեստում անցկացված Grand Chess Tour-ի Superbet Rapid & Blitz մրցաշարի հաղթողի կոչումը՝ թայ-բրեյքում 1,5։0,5 հաշվով պարտության մատնելով ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին։
Լեւոն Արոնյանը արագ խաղի 9 տուրից եւ կայծակնային խաղի 18 պարտիաներից հետո վաստակեց 20 միավոր։ Նույնքան միավոր վաստակեց նաեւ Սերգեյ Կարյակինը։ Գրոսմայստերները թայ-բրեյքում անցկացրին երկու պարտիա։ Արագ խաղում գրանցվեց ոչ ոքի, իսկ կայծակնային խաղում Լեւոն Արոնյանը 27 քայլում հաղթանակ տարավ սպիտակներով։
Կայծակնային խաղի մրցաշարի երկրորդ շրջանում հայկական շախմատի Լեւոն Արոնյանը մատնել էր ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, ուկրաինացի Անտոն Կորոբովին, վիետնամցի Լե Կուանգ Լիեմին, ոչ ոքի խաղացել հնդիկ Վիշվանաթան Անանդի, հոլանդացի Անիշ Գիրիի եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, պարտվել ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինին, Վլադիսլավ Արտեմիեւին, ամերիկացի Ուեսլի Սոյին,
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար էր, հաղթողը կստանա 31 հազար դոլար։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում