Առյուծի վանդակում պարն ամերիկուհու համար ավարտվել է մեղադրանքների առաջադրմամբ
Առյուծի վանդակում պարը 32-ամյա ամերիկուհու համար ավարտվել է մեղադրանքների առաջադրմամբ:
Fox News-ը հայտնում է, որ Նյու Յորքից Միյա Օթրին Բրոնքսի գազանանոցում մտել է առյուծի վանդակը եւ պարել ապշահար գիշատչի առջեւ: Instagram-ում հրապարակած Միյայի հոլովակն արագ վիրուսային է դարձել: Տեսանյութում նա ընդամենը մի քանի մետր է հեռու կանգնած ջունգլիների կատաղի արքայից, որը պարզապես նայում է նրան՝ հավանաբար կնոջ ներկայությունից իրեն կորցրած: Միյան «այցելել» է նաեւ ընձուղտներին՝ մտնելով նրանց վանդակ:
Բրոնքսի գազանանոցի մամուլի քարտուղարը Fox News-ին հայտնել է, որ «Միյայի գործողությունները լուրջ խախտում էին եւ անօրինական ոտնձգություն, որը կարող էր բերել ծանր վնասվածքների կամ մահվան»: «Գոյություն ունեն պատնեշներ եւ կանոններ, որոնք ապահովում են այցելուների, անձնակազմի եւ կենդանիների անվտանգությունը,- նշված է հայտարարության մեջ: - Մենք վարում ենք ոտնձգությունների եւ պատնեշների խախտման բացարձակ անընդունելիության քաղաքականություն»:
Միյային կալանավորել են եւ մեղադրել հանցավոր ոտնձգության մեջ:


















































Կինը մտել է առյուծների վանդակ եւ պարել
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...