«Մայոր Պուտինը». Գերմանիայում ցուցադրել են ՊԱԿ աշխատակից Պուտինի եզակի լուսանկարներն ու փաստաթղթերը (տեսանյութ)
Դրեզդենում, որտեղ Բեռլինի պատի անկումից հետո ընդդիմադիրները գրոհում էին ԳԴՀ-ի Պետանվտանգության նախարարության շենքը, որն առավել հայտնի էր «Շտազի» անունով, առաջին անգամ եզակի փաստաթղթեր են ցուցադրվել:
Ինչպես ներկայացնում է НТВ-ն, այնտեղ ցուցադրված փաստաթղթերի շարքում հայտնաբերվել է մայոր Վլադիմիր Պուտինի անունով տրված վկայականը: Տեղում ռեպորտաժ պատրաստելիս հեռուստաալիքի թղթակիցը պարզել է, որ ՌԴ ապագա նախագահը 30 տարի առաջ ուշադիր հետևել է Բեռլինի պատի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:
1985-1900-ականներին Վլադիմիր Պուտինն աշխատել է Դրեզդենում: ՊԱԿ բաժանմունքը գտնվել է «Շտազի»-ի շենքի հարևանությամբ: Պուտինն ու նրա գործընկերները պատասխանատու են եղել ՊԵԿ-ի և «Շտազի»-ի կապերի համար: Ինչպես նշվում է, Պուտինի ավանդն այն է եղել, որ գերմանական գերատեսչության շենքը գրոհող ցուցարարները միևնույն ժամանակ չեն կարողացել գրավել խորհրդային ներկայացուցչությունը:
Պուտինը գործի բերումով հաճախ է հանդիպել գերմանացի գործընկերների հետ, և նրա անունով ինքնությունը հաստատող վկայական է թողարկվել, որը որպես անցաթուղթ է ծառայել նրա համար: Այն բավականին լավ է պահպանվել:
Հեռուստաալիքի թղթակցին ցուցադրել են նաև Պուտինի այլ լուսանկարներ, նրա կատարած գրացումներն ու թերթում տպագրված հոդվածը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...