Հանրապետության հրապարակի հարակից տարածքում կկայանա «Ազատագրել Արսեն Բաբայանի մարմինը «Վարդաշեն» ՔԿՀ-ից» ներկայացումը
Նոյեմբերի 7-ին, ժամը` 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում կկայանա «Ազատագրել Արսեն Բաբայանի մարմինը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից» ֆուտուրիստական ներկայացումը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը` նշելով, որ միջոցառման կայացման մասին հայտնել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:
«Նոյեմբերի 2-ին հրապարակի հարակից տարածքում կայացած նախորդ ներկայացումը` «ՀուԶանք ու Զանգ»-ը, նկարագրվում էր որպես «մարմնի ազատագրում», չէին նշել` կոնկրետ ինչ մարմին, մենք ավելի մանրամասն նկարագրում ենք, որպեսզի հանդիսատեսն ամբողջական պատկերացում ունենա»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Մալյանը` նշելով նաև, որ այս ներկայացումից հետո նախատեսել են ևս երկու միջոցառում:
«Մենք նախատեսում ենք նաև «Դեբիլների ապստամբություն» ներկայացումը, որի համար պատրաստվում ենք դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` ֆինանսավորման համար»,-ասաց Նարեկ Մալյանը` ընդգծելով, որ փորձում են գեղեցիկ ու վեհ արվեստը ավելի մատչելի դարձնել հանրությանը:
Հարցին` ինչո՞ւ նաև այս ներկայացման ֆինանսավորման համար չեն դիմել ԿԳՄՍՆ-ին, Մալյանը պատասխանեց, որ ցանկանում են իրենց աշխատանքը ցուցադրել, ցույց տալ` ինչի են ընդունակ, հետո միայն դիմել ֆինանսավորման համար:


















































Փաշինյանը անցել է աշխարհաքաղաքական կարմիր գիծը․ Մալյան
Ինչո՞ւ էր Դավիթ Պետրոսյանը ստում և ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները նրա համար բացել պետական սահմանը. Նարեկ Մալյանը փաստաթուղթ է հրապարակել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ