Ռոնալդուի վարսահարդարին սպանված են գտել շվեյցարական հյուրանոցում
Ռիկարդո Մարկես Ֆերեյրային՝ Թուրինի «Յուվենուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գլխավոր վարսահարդարին, սպանված են գտել Ցյուրիխի հյուրանոցում: Այս մասին հայտնում է Armsport.am–ը՝ հղում անելով Mundo Deportivo-ին:
Դանակի կտրվածքներով պատված նրա մարմինը հայտնաբերել է հյուրանոցի աշխատակիցը նոյեմբերի 2-ին, երբ ցանկացել է մաքրել Ֆերեյրայի սենյակը: Նրա խոսքով, վարսավիրի մարմինը գտնվել է արյունոտ անկողնում, սենյակում նաև ալկոհոլի հոտ է զգացվել:
Դեռևս հայտնի չէ, թե ով է կատարել հանցագործությունը: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել ու փնտրում է մեղավորներին:
Ռիկարդո Մարկեսը վերջին 2 տարիներին ապրելիս է եղել Շվեյցարիայում: Բացի Ռոնալդուից, նրա հաճախորդներն են եղել նաև պորտուգալացի մոդելներ ու դերասաններ:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում