Ինչո՞ւ են «Երևանի» հայ ֆուտբոլիստները բոյկոտել գավաթային հանդիպումը
«Երևանը» VBet Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում այսօր՝ նոյեմբերի 2-ին մրցեց «Սևանի» հետ (0-2): Հանդիպման մեկնարկից առաջ ArmSport.am-ին հայտնի դարձավ, որ «Երևանի» հայ ֆուտբոլիստները հրաժարվում են մասնակցել խաղին:
«Երևանի» կազմում հայտավորված էր ընդամենը 1 հայ ֆուտբոլիստ՝ Աբրահամ Պորտուգալյանը, որը մեկնարկային րոպեներից մասնակցեց խաղին: Թիմի պահեստայինների կազմում ընդամենը 3 ֆուտբոլիստ էր՝ լեգեոներներ:
ArmSport.am-ին հայտնի է դարձել, որ ակումբը հայ ֆուտբոլիստներին 2 ամսվա աշխատավարձ է պարտք:
Ակումբում իբրև «սեփականատիրոջ մարդ» ներկայացող Կիրիլ Գրիգորովն արդեն տևական ժամանակ Հայաստանում չէ և հրաժարվում է կատարել հայ ֆուտբոլիստների՝ աշխատավարձի պարտքը մարելու պահանջը:
«Երևանը» Բարձրագույն խմբում արդեն կայացած 12 խաղերում պարտություն է կրել և զբաղեցնում է վերջին հորիզոնականը մրցաշարային աղյուսակում: Թիմն առաջնության մեկնարկից ի վեր արդեն 4-րդ մարզիչն է փոխել:
Նշենք, որ Հայաստանի առաջնությունում լեգեոներների «16+7» ձևաչափով լիմիտի ընդունումից հետո Առաջին խմբի խաղերում ոչ բավարար քանակով ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆուտբոլիստների հայտավորելու դեպքերում Կարգապահական Կոմիտեն ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 25-րդ հոդվածի 6-րդ կետի, ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 51-րդ կետի համաձայն ակումբներին հայտարարել է նկատողություն:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում