Porsche Cayenne մեքենայի առաջնամասում Сasio բրենդի մոտ 600 ժամացույց է հայտնաբերվել (տեսանյութ)
Ուկրաինա-լեհական սահմանին՝ «Յագոդին» անցակետում, Ուկրաինայի քաղաքացու վարած Porsche Cayenne մեքենայի առաջնամասում թաքցված ձեռքի ժամացույցների մեծ խմբաքանակ է հայտնաբերվել, հայտնում korrespondent.net-ը՝ Պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությանը հղումով:
Сasio բրենդի ձեռքի ժամացույցների խմբաքանակը հայտնաբերվել է Ուկրաինայի քաղաքացու մեքենայում, որը վերադառնում էր Լեհաստանից:
Նա անցակետում մեքենան ուղղել է «կանաչ գոտի»՝ ցույց տալով, թե այնպիսի ապրանք չի տանում, որն անհրաժեշտ է հայտարարագրել: Սակայն զննման ժամանակ մեքենայի առաջնամասում հայտնաբերվել է ճապոնական բրենդի տարբեր մոդելների 567 ձեռքի ժամացույց:
Մաքսանենգ ապրանքը գնահատվել է 1 մլն ուկրաինական գրիվնա և առգրավվել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...