«Զոն նայողները» հայտարարել են, որ հրաժարվում են այդ կոչումից (տեսանյութ)
«Արմավիր» ՔԿՀ-ում «օբշակ» հասկացությունը վերացված է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, «Արմավիրի» ՔԿՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիր ՔԿՀ-ի պետ Գերասիմ Գեւորգյանը։
ՔԿՀ-ի պետն ասաց՝ ունի տեղեկություն, որ «օբշակներ», «զոն նայողներ» ՔԿՀ-ում չկան. «Չի լինի, քանի որ լուրջ բացատրական աշխատանքներ են տարվել։ Իրենք էլ պետք է հետեւանքների մասին գիտակցություն ունենան։ Այսինքն՝ օրենքը գործելու դեպքում՝ իրենք կրկին կդատվեն։ Իսկ այսօր բոլորն էլ ցանկանում են վերադառնալ իրենց ընտանիքներ»,- ասաց Գեւորգյանը։
Անդրադառնալով «Կոշ» ՔԿՀ-ի պետ Լյովա Բաղդասարյանի կալանավորմանն այն մեղադրանքով, որ դատապարտյալները գումար էին հավաքում եւ փոխանցում ՔԿՀ պետին, Գեւորգյանն ասաց, որ «Արմավիր» ՔԿՀ-ում դա բացառվում է. «Ես վստահեցնում եմ՝ նման բան չկա։ Ինքն էլ իմ աշխատանքային ընկերն է, թույլ տվեք այդ հարցին չպատասխանել»։
ՔԿՀ պետը հայտնեց նաեւ՝«զոն նայողները» հայտարարել են, թե իրենք այլեւս այդ կոչումը չունեն. «Իրենք իսկ հայտարարել են, որ «զոն նայող» չեն, իրենք են հրաժարվել այդ անունից։ Սակայն ես կարծում եմ, որ գուցե իրենց մեջ հարցեր առաջանան, եւ ոչ միայն «զոն նայողին», այլեւ տարիքով մի մեծ մարդու, վիճաբանական հարցեր լուծելու համար լինի այդպիսի մեկը»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...