50000 դոլար եմ ծախսել, հիմա ԿԳՄՍ-ն լիցենզիա չի տալիս. «Անանիա Շիրակացի» համալսարանի ռեկտոր (տեսանյութ)
Համաձայն «ՀՀ կրթության մասին», «Լիցենզավորման մասին» և մի շարք այլ օրենքների՝ երեք անգամ դիմել եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն լիցենզիա ստանալու համար, սակայն մերժվել եմ։ Գնել եմ նոր կահավորանք, ժամանակակից սարքավորումներ և գործիքներ՝ ծախսելով մոտ 50 000 ԱՄՆ դոլար։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Անանիա Շիրակացի» համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանը:
Նա նշեց, որ ստացել է մերժում՝ վերացական պատասխանով՝ «մանկավարժական կազմի, ուսումնական պլանի, զբաղեցրած տարածքների և հայտի սահմանված կարգի պահանջներին չհամապատասխանելու հիմքերով»:
«Սա այն դեպքում, երբ ամեն ինչ լիովին համապատասխանում է կարգի պահանջներին։ Եթե բուհ-երի մի մասին այդ մասնագիտությամբ լիցենզիա տալ կարելի է (ըստ ռեկտորի կապերի), մյուսին՝ ոչ, ընդունեք համապատասխան օրենք, որպեսզի մեզ մեր վիճակը պարզ դառնա»,- ասաց Մադոյանը։
Հարցին, թե ինչու են արգելում նոր մասնագիտացմամբ ֆակուլտետ բացել, Մադոյանն ասաց.
«Սրանք իներցիալ հոսանքներ են, երբ ինչ-որ մեկը պաշտոն է զբաղեցնում, իրեն թվում է, թե մյուսներն իրենից անխելք են: Եթե ինքն ինչ-որ բան է ասում, ապա ամենախելացին է»:
Ռեկտորը նաև նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղից պատասխանել են, որ կքննարկեն և կպատասխանեն: Մադոյանը դիմել է նաև դատարան, որպեսզի հարցը վերջնականապես լուծում ստանա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...