Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը կխաղա C դիվիզիոնում
ՈւԵՖԱ-ն հաստատել է Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի նոր ձևաչափը, ըստ որի A, B և C դիվիզիոններում կխաղա 16-ական թիմ, իսկ D դիվիզիոնում՝ 7:
Մրցաշարի նոր ձևաչափով, Հայաստանի հավաքականը կխաղա C դիվիզիոնում: Այնտեղ 4 խումբ կձևավորվի՝ 4-ական թիմերով: Դիվիզիոնի 4 լավագույն թիմերը կբարձրանան B դիվիզիոն, իսկ 7 վատագույն թիմերը կհայտնվեն D-ում:
Բացի Հայաստանի հավաքականից, C դիվիզիոնում հանդես կգան նաև Հունաստանը, Ալբանիան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Կոսովոն, Բելառուսը, Կիպրոսը, Էստոնիան, Սլովենիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Ադրբեջանը, Ղազախստանը, Մոլդովան:
Հիշեցնենք՝ Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկությունում հաղթեց Պորտուգալիայի հավաքականը՝ եզրափակչում նվազագույն հաշվով առավելության հասնելով Հոլանդիայի նկատմամբ:



















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում