Միհրան Հարությունյան․ Ես գիտեմ, թե ով եմ ես, ում համար եւ ինչու է ընտրվել այս դժվար եւ դառը ճանապարհը
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանը MMA-ում կրած առաջին պարտությունից հետո առաջին գրառումն է արել Ինստագրամում։
«Պարտության ժամանակ քննադատում են, իսկ հաղթանակներից հետո հրաժարվում են նախկին վիրավորանքներից։ Շնորհակալ եմ բոլորից` ջերմ խոսքերի համար։ Ինչպես արդեն ասել եմ, ինձ կսիրեն ու կատեն, դա նորմալ է։
Դուք շարունակեք ձեր գործը, իսկ ես իմն` առաջ գնալը։ Մոսկվան 1812 թվականին հանձնեցին, որ հաղթեն պատերազմը։ Երեխաները երբ քայլել են սովորում՝ ընկնում են, բայց կրկին ոտքի են կանգնում եւ շարժվում են առաջ։
Ամենակարևորն ինձ համար այն է, թե ինչպես ինձնով կհպարտանա իմ ընտանիքը, հանուն դրա ես սարեր կշրջեմ։ Ես գիտեմ, թե ով եմ ես, ում համար եւ ինչու է ընտրվել այս դժվար եւ դառը ճանապարհը։ Ես գնում եմ իմ նպատակի հետեւից եւ կհասնեմ նրան։ Կհանդիպենք շատ շուտով։
Հ.Գ.
Ես կվերադառնամ նույն ձեւ, բայց ուրիշ»։
Հիշեցնենք, որ Սոչիում տեղի ունեցած GFC 19/Krepost 6 մրցաշարում, 65,8 կգ քաշային կարգում Միհրան Հարությունյանը նոկաուտով պարտվել էր ղազախ Զասուլան Ակիմժանին, որը երրորդ ռաունդում ոտքով հարված էր կատարել՝ հասնելով հաղթանակի։
Խառը մենամարտերում Միհրան Հարությունյանը տարել է 3 հաղթանակ, կրել 1 պարտություն։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում