Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ․ 4 ամիս աշխատավարձ չենք ստացել
Ռուսաստանի երրորդ դիվիզիոնում հանդես եկող Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ Վասիլի Ռոժնովը պատմել է թիմի ծանր ֆինանսական վիճակի մասին։
«Չորս ամիս է գլխավորում եմ «Արարատը», սակայն աշխատավարձ կամ պարգեւավճար դեռ չեմ ստացել։ Կերակրում են խոստումներով։ Վերջին անգամ խոստացել են վճարել նոյեմբերի 9-ին։ Դրանից հետո նահանջելու տեղ չկա։ Կցանկանայի ամեն ինչ խաղաղ հանգուցալուծել, Հովհաննիսյանը խոսատցել է ամեն ինչ տալ, բայց դեռ ոչ մի շարժ չկա։ Պայմանները ահավոր են։ Տղաներին չի հատկացվել կացարան եւ սնունդ։ Խաղացողները նույնպես աշխատավարձ չեն ստացել։ Բոլորս նույն վիճակում ենք։ Այս իրավիճակում չեմ կարող ծանրաբեռնել ֆուտբոլիստներին, քանի որ գիտեմ՝ ֆուտբոլիստը երեկ կերել է, թե չի կերել»,- պատմել է Ռոժնովը championat.com-ին։
Մոսկվայի «Արարատի» նախագահն է Վալերի Հովհաննիսյանը։
Ռուսաստանի երրորդ դիվիզիոնի «Կենտրոն» գոտու առաջնության 15 տուրից հետո «Արարատը» 20 միավորով 8-րդն է։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում