Արջը կրկեսային շոուի ժամանակ հարձակվել է վարժեցնողի վրա (տեսանյութ)
Կարելիայում արջը կրկեսային շոուի ժամանակ հարձակվել է վարժեցնողի վրա: Ականատեսը պատմել է դեպքի մանրամասները, գրում է life.ru-ն:
«Ներկայացման ժամանակ վարժեցնողն արջին ուտելիք տվեց: Ուտելիքն արջին հավանաբար քիչ թվաց, և նա հարձակվեց վարժեցնողի վրա: Միջադեպի առաջին մի քանի վայրկյանների ընթացքում հադիսատեսը մտածեց, թե տեսարանը բեմադրության մաս է կազմում»,- պատմել է ականատեսը:
Կնոջ խոսքով՝ խուճապը սկսվել է այն ժամանակ, երբ վարժեցնողի օգնականը դուրս է հանել մտրակը և հարվածել է կենդանուն՝ փորձելով հեռացնել նրան գետնին տապալված վարժեցնողից: Այս ամենը տեսնելով՝ մարդիկ սկսել են փախչել դահլիճից: Այդ պահին, ականատես կինն արդեն չի տեսել՝ ինչ է կատարվում, քանի որ ստիպված է եղել փակել երեխայի տեսադաշտը, որպեսզի չհասկանա կատարվածը:
«Արջին բավականին արագ հեռացրին՝ ուտելիքի և մտրակի օգնությամբ, սակայն, այնուամենայնիվ, արջը հասցրեց կատաղած վիճակով վազել բեմի երկայնքով, ինչը սարսափելի վախեցրեց հանդիսատեսին»,- հավելել է կինը:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ի երեկոյան:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...