ժիրայր Սէֆիլյանի և նրա կողմնակիցների դեմ հարուցված քրեական գործը քննող դատավորը կասկածելի եկամուտներ ունի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 30-ամյա Տաթևիկ Գրիգորյանն անցած տարի 600 հազար դրամով գնել է Mercedes-Benz 230 մակնիշի ավտոմեքենա: Միայն թե, նկատենք, որ մեքենայի արժեքն ինքնին կասկածելի է, քանի որ 600 հազար դրամանոց մեքենան հազիվ թե շահագործման ենթակա լինի, կամ էլ դատավորը պարզապես ցածր գին է ներկայացրել (մի զրո պակաս է գրել):
Նրա դրամական միջոցները կազմել են 12 մլն դրամ և 12 հազար դոլար:Իսկ որպես եկամուտ դատավորը հայտարարագրել է իր աշխատավարձը' ամսական 520 հազար դրամ: Ի դեպ, Գրիգորյանը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է, որ ոչ բնակարան ունի և ոչ էլ շարժական գույք, բայց , հետո աշխատանքի ընթացքում ձեռք է բերել 600 հազար դրամանոց մեքենան: Տ. Գրիգորյանի անունը մեր ուշադրությունը գրավեց այն առումով, որ նա է քննելու ժիրայր Սէֆիլյանի և նրա կողմնակիցների դեմ հարուցված քրեական գործը, որն արդեն ՀՔԾ-ն ուղարկել է դատարան»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...