Բլոգերը ներկայացրել է Կատարի արքայական ընտանիքին պատկանած շքեղ օդանավով իրականացրած ուղևորությունը (լուսանկարներ, տեսանյութ)
Ավիացիոն թեմաներով հրապարակումներ անող բլոգեր Սեմ Չուին ներկայացրել է վերջերս Կատարի արքայական ընտանիքի թռիչքների համար նախատեսված Boeing-ով կատարած ուղևորությունը:
Ինչպես փոխանցում է luxurylaunches.com-ը, բլոգերին հաջողվել է թռչել Boeing 767 մակնիշի անձնական օդանավով, որի միակ ուղևորը հենց ինքն է եղել: Նա տեսագրել է կանադական Օնտարիո նահանգից մինչև ամերիկյան Արիզոնա 4 ժամ տևած թռիչքը՝ բացառիկ մանրամասներ ներկայացնելով իր շքեղ ուղևորությունից:
Նա ցույց է տվել թագավորական ընտանիքի անդամների համար նախատեսված ննջարանի տպավորիչ ինտերիերը, ինչպես նաև կոնֆերանս սրահը:
Սեմը հայտնել է, որ շքեղ դասի օդանավը, որը նախկինում պատկանել է Կատարի արքայական ընտանիքին, կառուցվել է 1979-ին: Այն մի քանի սեփականատեր է ունեցել նախքան Qatar Amiri Flight ավիաընկերությանը հասնելը, որն այն շահագործել է մինչև 2018 թվականը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...