Անտարկտիդայում նոր հսկայական ճաք են հայտնաբերել
Երկրաբանները նոր ճաք են հայտնաբերել անտարկտիդյան Լարսենի շելֆային սառցադաշտում։ Այն մոտ 10 կմ հեռավորության վրա է գտնվում մեկ այլ ճաքից, որը հայտնաբերվել էր 2016-ի դեկտեմբերին։ Գիտնականները համարում են, որ ի վերջո սառցադաշտը «կսահի» օվկիանոսի մեջ՝ գոյացնելով հսկայական սառցաբեկոր, հայտնում է Gizmodo–ը։
Նոր ճաքը հիմնական ճաքի ճյուղավորումն է, որի երկարությունը կազմում է 160 կմ։ Գիտնականները անցած տարվա դեկտեմբերից հետեւում էին այդ ճաքին, սակայն 2017-ի փետրվարից դրա երկարությունը չի փոխվել, չնայած լայնությունը շարունակել է ավելանալ։ Նոր ճյուղի հայտնվելը, որը դեպի օվկիանոս է ուղղված, վկայում է այն մասին, որ ապագայում սառցադաշտից կկտրվի մոտ հինգ հազար քառ կմ մակերեսով կտոր։
Հայտնագործությունն արվել է երկու Sentinel-1 արբանյակների օգնությամբ, որոնք ռադիոտեղորոշիչ լուսանկարներ են արել։
Հսկայական սառցաբեկորի հայտնվելուց ծովի մակարդակը չի բարձրանա, սակայն սառցադաշտի քայքայումը կարագանա։ Հիմնական պատճառը, ըստ հետազոտողների, Երկրի կլիմայի փոփոխությունն է։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում