Իրանի պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլային հանդիպումը կմեկնաբանեն կանայք
Իրանի պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլային հանդիպումը կմեկնաբանեն կանայք: Այդ մասին Life.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է IRNA գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները մեկնաբանելու են Չեմպիոնների լիգայի «Չելսիի»- «Այաքս» խաղը: Ուղիղ եթերում հանդիպումը կմեկնաբանեն Գելարե Նազեմին և Նիլուֆար Արդալանը:
Հիշեցնենք, որ վերջին 40 տարում իրանցի կին երկրպագուներին արգելվել է ներկա գտնվել տղամարդկանց հավաքականների ֆուտբոլային խաղերին: 2018 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ Իրանի իշխանությունները համաձայնեցին զիջումների գնալ և թույլ տվեցին հետևել Թեհրանի «Ազադի» մարզադաշտից ուղիղ հեռարձակվող ազգային հավաքականի խաղին:
Եվ միայն վերջերս իրանցի կանանց թույլատրվեց մարզադաշտում հետևել Իրանի և Կամբոջայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպմանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում