Դիվանագիտական կորպուսում կադրային տեղաշարժեր են սպասվում. ո՞վ կփոխարինի Յուրի Վարդանյանին
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՀ դիվանագիտական կորպուսում կադրային տեղաշարժեր են սպասվում: «Հրապարակ»-ի աղբյուրի փոխանցմամբ` քննարկվում է Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը։
Չնայած շրջանառվում է Հերմինե Նաղդալյանի անունը, սակայն, «Հրապարակ»-ի տեղեկություններով, նա հրաժարվել է առաջարկից, այժմ քննարկվում է «Կովկաս» ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի վարիչ Սերգեյ Մինասյանի հարցը՝ քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու:
«Իսկ ի՞նչ է անելու Յուրի Վարդանյանը. կանչեցիք Ամերիկայից, բերեցիք Հայաստան՝ սպորտի նախարար, հետո ուղարկեցիք Վրաստան»,- հարցրինք մենք։ «Նախ 10 տարի բավականին լուրջ, սոլիդ պաշտոնների է եղել Յուրան, եւ, ապա, իր մասով որոշում այս պահին չկա»:
Հիշեցնենք, որ օլիմպիական չեմպիոնն առողջական լուրջ խնդիրներ էլ ունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...