Միհրան Հարությունյանի մարտից հետո հայ և ղազախ երկրպագուների միջև ծեծկռտուք է սկսվել
Ռիոյի Օլիմպիադայի հունահռոմեական ըմբշամարտի արծաթյա մեդալի դափնեկիր Միհրան Հարությունյանը նախօրեին Սոչիում կայացած խառը մարտարվեստների մենամարտում պարտվել է ղազախստանցի Ժասուլան Ակիմժանին։
Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, երրորդ փուլի ավարտին ոտքով հարված է բաց թողել գլխին, և դատավորն արձանագրել է հայ մարզիկի պարտությունը նոկաուտով։
Մարտից հետո Միհրանն իր խոսքում զգուշացրել է երկրպագուներից մեկին։ «Այսօր ամեն ինչ ստացվել է, բացի մի բանից։ Ընկե՛ր, քո խնդիրն այսօր այստեղից դուրս գալն է։ Իմ կարծիքով՝ դու ձեռք ես բարձրացրել հորս վրա», - ասել է Հարությունյանը։
Մարտից հետո դահլիճում լարված մթնոլորտ է տիրել․ հայ և ղազախ երկրպագուների միջև ծեծկռտուք է սկսվել։ Մրցաշարի հանդիսավարը կոչ է արել բոլոր երկրպագուներին դադարեցնել ծեծկռտուքը՝ հիշեցնելով, որ միջոցառումը հեռարձակվում է ուղիղ եթերում։ Արդյունքում ծեծկռտուքը հաջողվել է դադարեցնել։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում