Grand Swiss. Արոնյանն ու Կարլսենը ոչ ոքի խաղացին
Մեն կղզում ավարտին մոտեցող FIDE Chess.com Grand Swiss մրցաշարի վերջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցում էր աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։
34-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը և այժմ 7.5-ական միավորով կիսում են 2-3 տեղերը:
Զուգահեռ ընթացող պարտիայում ամերիկացի Ֆաբիանո Կարաունան ոչ ոքի խաղաց Հիկարո Նակամուրայի հետ և 8 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Կարաունային հավասարվելու հնարավորություն ունեն չինացի Վանգ Հաուն, ռուսաստանցի գրոսմայստերներ Կիրլ Ալեքսեենկոն և Նիկիտո Վիտյուկովը և անգլիացի Դևիդ Հոուելը, որոնց մասնակցությամբ պարտիաներն այժմ ընթացքի մեջ են:
FIDE Chess.com Grand Swiss-ի հաղթողը կստանա աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում