Պուտինի ղեկավարած զորավարժության ժամանակ արտակարգ դեպք է եղել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի զինված ուժերի զորավարժության ժամանակ, որի եզրափակիչ փուլը ղեկավարել է անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Դեպքը եղել է հոկտեմբերի 17-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այսօր, այն էլ՝ ռուսական մամուլի անանուն աղբյուրներից։
Զորավարժության այդ փուլում նախատեսված էր ռուսական նավատորմի «Ռյազան» միջուկային սուզանավից արձակել երկու միջմայրցամաքային «Չիժա» հրթիռներ։ Սակայն մեկնարկ հրամանից հետո արձակվել է հրթիռներից միայն մեկը։ Մյուսը լռվել է արձակման հանգույցում։
Անհաջող արձակման պատճառները դեռ հայտնի չեն, սակայն հավանական է, որ խնդիրը կապված է եղել մեկնարկի հրահանգը տեղ հասցնելու հանգույցներում տեղի ունեցած խափանման հետ։ Սուզանավը մշտական տեղակայման վայր է ժամանել «տանը մնացած» հրթիռով։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է մյուս ռազմանավերից ու ցամաքային արձակման կետերից նմանատիպ հրթիռների արձակման կադրեր, բայց չհաջողված արձակումը կատարած նավից կադրեր չեն հրապարակվել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...