Grand Swiss․ Վերջին տուրում՝ Լեւոն Արոնյան - Մագնուս Կարլսեն
Մեն կղզում ավարտին մոտեցող FIDE Chess.com Grand Swiss մրցաշարի վերջին տուրում հոկտեմբերի 21-ին հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ 10 տուրից հետո նրանք վաստակել են 7-ական միավոր։
7,5 միավորով առաջին տեղը միանձնյա զբաղեցնող ամերիկացի Ֆաբիանո Կարուանան սեւերով կխաղա ամերիկացի Հիկարու Նակամուրայի (7 միավոր) հետ։
Առաջին տեղին հավակնում են նաեւ 7-ական միավոր ունեցող եւ վերջին տուրում իրար հետ մրցող ռուսաստանցիներ Կիրիլ Ալեքսեենկոն ու Նիկիտա Վիտյուգովը եւ չինացի Հաո Վանն ու անգլիացի Դեւիդ Հաուելը։
Վերջին տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16։30-ին։
FIDE Chess.com Grand Swiss-ի հաղթողը կստանա աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում