«Եվրատեսիլ 2017». Ռուսաստանին եւ Ուկրաինային սպառնում են 3 տարի ժամկետով հեռացնել մրցույթից
Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում տեղի են ունենում «Եվրատեսիլ» 62-րդ երգի մրցույթի կիսաեզրափակիչի փորձերը։
Մրցույթի կազմակերպիչները գտել են Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ վեճը հարթելու տարբերակը՝ այս տարի ՌԴ ներկայացուցչին Ուկրաինա մուտք գործել չթողնելու հետ կապված։ Ինչպես գրում է Wiwibloggs-ը՝ մրցույթի սեփականատերերը հսկայական տուգանքով եւ երեք տարի որակազրկմամբ են սպառնացել։
Այժմ Եվրոպական հեռարձակողների միությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ է նախատեսում: Բանն այն է, որ ռուսական պատվիրակության անդամները ներկա չեն գտնվել տարեսկզբին պարտադիր հանդիպումներին՝ դրանով հանդերձ խախտելով մրցույթի կանոնակարգը։ ՌԴ «Առաջին ալիք»-ը մասնակցի անունը հայտնեց ոչ թե կանոնակարգով թույլատրված վերջին օրը, այլ վերջին ժամին, իսկ Կիեւը պետք է ապահովեր 2017 թվականի բոլոր մասնակիցների ելույթները, ինչը չիրականացրեց։ Երկու երկրներին կարող են պարտավորեցնել հսկայական տուգանք վճարել կամ նրանց կզրկեն մրցույթին մասնակցությունից 3 տարի ժամկետով։
Վերջնական որոշման մասին պաշտոնական ծանուցում կարվի հունիսին։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում